08 Մայ
2025
24.4° c ԵՐԵՎԱՆ
19.6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր

Թրամփը մայիսի 8-ը ԱՄՆ-ում պաշտոնապես հռչակել է Հաղթանակի օր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հռչակագիր է ստորագրել, որով մայիսի 8-ը հռչակվում է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։

Փաստաթղթում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում, ասվում է, որ այս օրը ամերիկացի ժողովուրդը հարգանքի տուրք է մատուցում բոլոր նրանց, ովքեր զոհվել են և «վերահաստատում են իրենց հանձնառությունը Ամերիկայի և աշխարհի անվտանգության, բարգավաճման և ազատության պահպանմանը»:

«Այսօր մեր երկիրը հպարտությամբ նշում է դաշնակից տերությունների՝ նացիոնալ-սոցիալիզմի և ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակը: Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակի օրը մենք նշում ենք ամերիկյան զինված ուժերի ուժն ու հզորությունը և խոստանում ենք պաշտպանել բոլոր սպառնալիքներից ազատվելու մեր սուրբ իրավունքը՝ արտաքին և ներքին»,- ասվում է փաստաթղթում։

Ռազմագերիներ