
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն սահմաններից զորքերի դուրսբերման հարցը
Հնդկաստանը և Պակիստանը կքննարկեն զորքերը սահմաններից դուրս բերելու հնարավորությունը․ գրում է հնդկական ANI գործակալությունը՝ երկու երկրներիռազմական հրամանատարների միջև բանակցություններից հետո։
«Քննարկվել են հարցեր, որոնք կապված են այն պարտավորության շարունակման հետ, ըստ որի՝ երկու կողմերն էլ չպետք է կրակեն կամ միմյանց դեմ որևէ ագրեսիվ և թշնամական գործողություն ձեռնարկեն։ Որոշվել է նաև, որ երկու կողմերն էլ կքննարկեն անհապաղ միջոցառումներ՝ սահմաններին և առաջնագծում զորքերի կրճատումն ապահովելու համար», – ասվում է Հնդկաստանի բանակի հաղորդագրության մեջ։