Արցախում կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր դիմումների ընդունման գործընթացը
Օգոստոսի 22-ից կվերսկսվի սննդամթերքի տրամադրման համար գրավոր
դիմումների ընդունման գործընթացը: Այս մասին հայտնում են ԱՀ սոցիալական զարգացման և
միգրացիայի նախարարությունից։
Հաշվի առնելով պահեստներում առկա սննդամթերքի սակավությունը, աշխատակիցների
ծանրաբեռնվածությունը, դիմումների մշակման և ապրանքների տեսակավորման աշխատատարությունը՝
նախարարությունից խնդրում են դիմումը պատրաստել նախապես, ունենալ փաստաթղթերի պատճենները,
յուրաքանչյուր ընտանիքի կողմից ներկայացնել մեկ դիմում և դիմել միայն սննդամթերքի խիստ
անհրաժեշտության դեպքում: