26 Նոյ
2024
6° c ԵՐԵՎԱՆ
8.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է․ Արցախի արտգործնախարար

Մի շարք երկրների կողմից Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև հավասարության նշան դնելն անթույլատրելի է․ Արցախի արտգործնախարար

Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը
այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախի հարցով երեկ հրավիրված ՄԱԿ
ԱԽ նիստի արդյունքներին։

«Մտահոգություն ունենք՝ մի շարք երկրների կողմից փորձեր են կատարվել հավասարության
նշաններ դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների, տրանսպորտային կոմունիկացիաների
միջև, ինչը անթույլատրրելի է և չի համապատասխանում 2020 թվականի եռակողմ փաստաթղթով
սահմանված պարամետրերին, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքին»,- ասել է Արցախի արտգործնախարարը։

Ղազարյանը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրների ներկայացուցիչներին, որոնք
հստակ ձակերպումներ են տվել Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությանը։