Ստեփանակերտում բազմաբնակարան շենքերի բակերում ջրի բաքեր են տեղադրվել՝ ջրի պակասը մեղմելու համար
Ստեփանակերտը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի
պատճառով վերջին օրերին սակավացել են, ինչը բացասաբար է ազդում շուրջօրյա ջրամատակարարման
համակարգի բնականոն աշխատանքի վրա․ հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։
«Օգոոստոսի 13-ի լույս 14-ի գիշերը հաջողվել է գրեթե ամբողջությամբ
վերականգնել ջրամատակարարումը 9-րդ գոտում: 4-րդ ու 5-րդ գոտիներում խնդիրը կարգավորվել
է մասամբ, որովհետև դեռ ջրազուրկ են Սարին թաղ և Վ. Բարեպաշտ թաղամասերը: 10-րդ գոտում
շարունակվում են վերականգնողական աշխատանքները: Պատճառած անհարմարությունները փոքրիշատե
մեղմելու նպատակով ջրազուրկ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվել ու տեղադրվում
են ջրի բաքեր»,-հայտնում են քաղաքապետարանից։
Նշվում է, որ տոթ եղանակը շարունակվելու է, ուստի հորդորում են
խիստ նպատակային օգտագործել խմելու ջուրը։