25 Դեկ
2024
4.5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եթե հայրս ողջ լիներ, կդիմեր այս սուր խնդրի հետ կապված․ Արամ Խաչատրյանի որդին Արմեն և Սերգեյ Սմբատյանների գործով դիմել է Փաշինյանին

Եթե հայրս ողջ լիներ, կդիմեր այս սուր խնդրի հետ կապված․ Արամ Խաչատրյանի որդին Արմեն և Սերգեյ Սմբատյանների գործով դիմել է Փաշինյանին

Հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը,
դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների։

Նա, ներկայացրել է հայր և որդի Սմբատյանների անգնահատելի
ավանդը հայկական մշակույթի, Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակման գործում և հույս
հայտնել, որ ստեղված իրավիճակը կպարզվի։

«Ես գրում եմ Ձեզ, քանի որ վստահ եմ, եթե ողջ լիներ հայրս՝ Արամ
Խաչատրյանը, անպայման կդիմեր Ձեզ՝ ծագած սուր խնդրի հետ կապված։ Մինչ դատավճռի կայացումը
բանտում անազատության մեջ են Արմեն և Սերգեյ Սմբատյանները, մարդիկ, որոնց գործունեությունը
Հայաստանի մշակութային ոլորտում անգնահատելի է»,-գրել է Կարեն Խաչատրյանը։

Նա  նշել է,  որ թեև հայրը ծնվել է ոչ Հայաստանում, բայց
նա չափազանց հպարտանում էր իր հայկական ծագմամբ և նրանով, թե ինչպես է զգում ու ներկայացնում
հայ ժողովրդի ոգին։

«Այդ հպարտությունը հատկապես պատում էր նրան, երբ նա արտասահմանում
ներկա էր լինում իր երաժշտության կատարումներին։ Այս իմաստով համարձակորեն կարելի է
ասել, որ վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետևողականորեն
ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում կատարի Արամ Խաչատրյանի
ստեղծագործությունները»,-գրել է Արամ Խաչատրյանի որդին։