Վրաստանում երեկ՝ օգոստոսի 3-ին տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել
է 11-ի, 25 քաղաքացի անհետ կորած է համարվում, տեղեկացնում է Грузия Онлайн պորտալը՝ հղում տալով հանրապետության
Ներքին գործերի նախարարությանը։
Այս պահին աղետի գոտուց դուրս է բերվել 210 մարդ։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ օգոստոսի 7-ը կլինի սգո օր։