ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները Սյունիքի Կոռնիձոր գյուղում են
ՀՀ–ում հավատարմագրված
դիվանագետները Սյունիքի Կոռնիձոր գյուղում ծանոթանում են ստեղծված իրավիճակին։
Դիվանագետներն այնտեղ են ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի
և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ։
Արդեն 2 օր է ադրբեջանական կողմը թույլ չի
տալիս, որ ՀՀ–ից 400 տոննա հումանտար օգնությունը հասնի Արցախ։
ՀՀ-ում էլ հավատարմագրված դիվանագիտական կառույցների
ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Կոռնիձորում են՝ անձամբ ծանոթանալու
տեղում առկա իրավիճակին։
Լուսանկար՝ Sputnik Արմենիա-ի