
Գառնիկ Չոլակյանը՝ դարձել է Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի
մինչև 23 տարեկանների առաջնության 61 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գառնիկ
Չոլակյանը ոսկե մեդալ է նվաճել երկամարտի 255 կգ արդյունքով (115+140կգ):
Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է
փոքր ոսկե մեդալներին: