06 Մայ
2026
17° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատգամավորները տեսակցել են Բագրատ և Միքայել սրբազաններին

Պատգամավորները տեսակցել են Բագրատ և Միքայել սրբազաններին

«Հայաստան»‎ խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը և Գառնիկ Դանիելյանը այսօր ԱԱԾ մեկուսարանում տեսակցել են Բագրատ և Միքայել սրբազաններին։

Դանիելյանը մանրամասներ է հայտնել՝ նշելով, որ հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը տեղում են. օրվա մեծ մասը նրանք տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին.

«Հոգևոր հայրերի ոգին, կամքն ու վճռականությունը, ինչպես միշտ, տեղում էին։ Սրբազանները տիրապետելով մի քանի լեզվի՝ օրվա մեծ մասը տրամադրում են ընթերցանությանը և աղոթքներին։

Չնայած իշխանությունների կողմից շարունակվող հակաեկեղեցական քայլերին և քաղաքականությանը՝ նրանք վստահ են, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ արշավը դատապարտված է ձախողման։
Իշխանությունների ճղճիմ քայլերից ակնհայտ է դառնում հոգևորականների դեմ շինծու գործեր հարուցելու իրական նպատակը։ Թիրախում եկեղեցին է՝ որպես ազգային կուռ կառույց, նպատակը՝ Վեհարանի գրավումը», – նշված է գրառման մեջ:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026