13 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանին հաջողվեց այս ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Խոսրով Հարությունյան

Փաշինյանին հաջողվեց այս ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն Արևմուտքի և Ռուսաստանի միջև․ Խոսրով Հարությունյան

Երեկ լսեցի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետընտրական ծավալուն հարցազրույցը։ Պետք է ասեմ, որ ընտրական ողջ պրոցեսի վերաբերյալ նրա դատողությունների հետ համաձայն եմ։ Համաձայն եմ հատկապես այն պնդման հետ, որ իշխանությունների անօրինականությունները պայմանավորված էին եվ պայմանավորված են գլխավորապես հայաստանյան ներքին կյանքում արեվմտյան լիդերների աննախադեպ միջամտությանբ․ գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Բայց  ինչո՞վ էր պայմանավորված այդ խայտառակ երևույթը։

Պատճառը մեկն էր։ Փաշինյանին հաջողվեց այս ընտրությունները ներկայացնել որպես հայաստանցիների ընտրություն Արեվմուտքի եվ Ռուսաստանի միջեվ։

Ի դեպ  իրերի նման կերպ ներկայացնելուն մեծապես նպաստեցին  ապրիլի 1- ի Փաշինյան- Պուտին դիալոգը եվ դրան հաջորդած Ռուսաստանի սանկցիաները։

Մինչդեռ Հայաստանի հասարակության ընդդիմադիր հատվածի մի տպավորիչ մասը բավարարված չէ  հետպատերազմյան շրջանում  Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականությամբ, հատկապես այդ ընթացքում ռուս-ադրբեջանական  հարաբերիւթյունների խորապատկերում եվ այդ պարագայում ներկայացնել  խորհրդարանական ընտրությունները որպես աշխարհաքաղաճական երկարաժամկետ կողմնորոշման խնդիր, համաձայնեք, որ նպատակադրված քարոզչություն էր պահանջում։

Եվ թեպետ ընդդիմությունը , մասնավորապես Նախագահ Քոչարյանը, պնդում էր, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի կարող հիմնվել «կամ-կամ» սկզբունքի վրա եվ որ հեռանկարային կարող է լինել միայն «եվ-եվ» սկզբունքի հիմքով ձեվավորված քաղաքականությունը, այդուհանդերձ ընդդիմությանը  չհաջողվեց կոտրել հերթական ընտրություններին վերագրվող աշխարհաքաղաքական այդ կեղծ նարատիվը։

Չէ՞ որ ընդդիմադիր ուժերին սատարող տասնյակ հազարավոր, եթե ոչ  հարյուր հազարավոր, քաղաքացիներ մերժեցին օրվա իշխանությանը  ոչ թե «արեվմտամետության» համար (այս իշխանությունները ոտնակոխ են արել արեվմտյան ժողովրդավադության բոլոր սրբությունները), այլ նրա համար, որ գործող իշխանությունների գործունեության հետեվանքով Հայաստան պետությունը այսօր կանգնած է կործանարար սպառնալիքի տակ (Զանգեզուրի միջանցք, ռազմավարական բարձրունքների զիջում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավանք եվ այլ մեր ինքնությանը սպառնացող  նախաձեռնությյուններ): Ուստի նույնիսկ վառ երեվակայության  պարագայում դժվար է պնդել, որ հունիսի 7- ը դա հայ ժողովրդի ընտրությունն էր արեվմուտքի եվ հյուսիսի միջեվ։

Բայց քարոզչական այդ կլիշեն ձեռնտու էր շատերին եվ նախ եվ առաջ Փաշինյանին՝ ցանկացած գնով իշխանությունը պահելու եվ արեվմուտքից իր օրինազանցությունների համար ինդուլգենցիա ստանալոււ համար, նույնիսկ  օրենքների համատարած խախտումների մասին եվրոպական դիտորդների կոշտ փաստարկումների  ֆոնին։

Մինչդեեռ ընդդիմությունը կարող էր եվ պարտավոր էր ՀՀ- ում հավատարմագրված օտարերկրյա ներկայացուցչությունների հետ աշխատել եվ ներկայացնել իր մոտեցումները։ Իհարկե դա  սպասելի արդյուք կարող էր չտալ, բայց փորձել պետք էր։

Այդ կոմունիկացիան օգտակար կարող էր լինել այսօր, երբ ԲՀԿ-ի ձայների հաշվարկը եվ խորհրդարանական մանդատներ ձեռք բերելը դառնում է հետագա զարգացումների համար լուրջ գործոն։

Իհարկե իմ այս գրառմանը ոմանք կարող  են արձագանքել. արդյո՞ք ուշ չէ նման խորհուրդներ  տալը։

Ես ընդամենը կասեմ, որ Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական կառույցների հետ աշխատելու անհրաժեշտության մասին ես մեր ընդդիմադիր ուժերին խորհուրդ եմ տվել շատ ավելի վաղ քան նախընտրական մրցավազքի սկիզբը»,- գրել է նա։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026