
Սեյրան Օհանյանը ABC Media-ի հետ զրույցում մեկնաբանել է իրեն բերման ենթարկելու որոշումը
Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել դատարանը։ Ինքը՝ Օհանյանն արդեն ծանուցվել է։
Նրա խոսքով՝ Մարտի 1-ի գործով դատական նիստերին չմասնակցելու համար է այս որոշումը կայացվել։
«Ես բուժման պրոցեսի մեջ եմ, ինձնից բժշկի թուղթ են ուզել, բայց թուղթը բուժման ավարտին է տրամադրվում։ Կառավարության նոր որոշմամբ՝ փաստաթուղթը պիտի ներկայացնեինք բուժման ընթացքում։ Ես կազմել, ներկայացրել եմ։ Չգիտեմ՝ ինչ են ուզում, ինձ չեն կարող բերման ենթարկել։ Այս պահին հիվանդանոցում եմ։ Առողջ գնում եմ դատարան, հիվանդանում եմ․ այդպես ո՞նց կլինի»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը։


