
Քայլե՛ք Քրիստոսի ճանապարհով, մյուս ուղիները տանում են կործանում․ Մակար Սրբազան
«Աղոթքս է, որ Տերը մեր Հայոց հորը պարգևի արևշատ և երկար տարիների խաղաղ գահակալություն․ Մայր Աթոռում պատարագի քարոզի ժամանակ ասաց Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը։
«Հավատավո՛ր ժողովուրդ, քայլի՛ր Քրիստոսի ճանապարհով, մյուս ուղին դեպի կործանում է տանում,- ասաց եպիսկոպոսը՝ ավելացնելով,- Որդիական երախտագիտություն եմ հայտնում սիրելի Հայոց Հայրապետին, որ այս սքանչելի տոնն (Մայր տաճարում այսօր քահանայական ձեռնադրություն է կատարվել-խմբգ․) ու անսահման ուրախությունը պարգևեց ինձ և մեր Սուրբ եկեղեցու ողջ հավատացյալ ժողովրդին։ Հավատում եմ, որ Հայոց Հայրապետը ձեռնադրվող յուրաքանչյուր հոգևորականի համար ապրում է անկեղծ ու խորը ուրախություն, քանզի յուրաքանչյուր ձեռնադրություն Եկեղեցու և նրա զավակների զորացման և բարգավաճման խորհրդանիշն է»։


