02 Մայ
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռում քահանաներ կձեռնադրվեն

Մայր Աթոռում քահանաներ կձեռնադրվեն

Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի․տեղեկացնում է Մայր Աթոռը։

«Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ:

Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը:

Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին»,- ասված է հայտարարության մեջ։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026