25 Դեկ
2024
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ Ավստրիայի արտգործնախարար

Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի․ Ավստրիայի արտգործնախարար

Վիեննայում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը պետք է դադարեցվի։

Նա նշել է, որ Ավստրիան հաստատակամորեն հանդես է եկել Հայաստանում ԵՄ-ի քաղաքացիական առաքելություն տեղակայելու օգտին՝ աջակցելու կայունության ու անվտանգության հաստատմանը։

«Ուրախ եմ Եվրամիության ամուր հանձնառության և Վաշինգտոնում կայացած բանակցությունների համար։ Սա ճիշտ ուղղություն է, և ես հույս ունեմ, որ մի օր կայունություն և խաղաղության համաձայնագիր կլինի։ Սակայն դեռևս կան շատ բաց հարցեր, որոնք քննարկման կարիք ունեն։ Դրանց թվում է նաև հումանիտար մտահոգությունը, որը մեզ  շատ է անհանգստացնում․ խոսքը Լաչինի միջանցքի արգելափակման մասին է։ Այս արգելափակումը պետք է դադարեցվի»․- հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարը։