
2 մլն $-ով ճիշտ չէ՞ր լինի արտադրություն կառուցել ու լուծել գյուղում աշխատանքի հարցը․ Նարեկ Կարապետյան
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հրապարակել է Մեդովկա գյուղի լուսանկարը և գրել․
«Նկարում Մեդովկա գյուղն է` 250 բնակչով: Ունի 6 առաջին դասարանցի:
Պետությունը 2 մլն ԱՄՆ դոլար վարկով նոր դպրոց է կառուցել: Տարեկան էլ 120.000$ տալիս է վարկի տոկոսի համար:
Գյուղում աշխատատեղ ունի 15 տղամարդ: 60 տղամարդ էլ արտագնա աշխատանքի է և իրենց ընտանիքներին տեղափոխում են Ռուսաստան: Գյուղը լրիվ դատարկվում է:
Հիմա հարց․2 մլն $-ով ճիշտ չէ՞ր կառուցել արտադրություն և լիովին լուծել գյուղում աշխատանքի հարցը, որ մարդիկ մնային իրենց ընտանիքների գլխին, և գյուղը անհետացումից փրկվեր:
Իսկ եղած դպրոցը կարելի էր լավ վերանորոգել ուղղակի այդ գումարից 10 անգամ քիչ գումարով ու ոչ վարկի հաշվին:
Այսօր դպրոցը կառուցված է, բայց մարդիկ էլի գնում են, որովհետև ապրուստի տարբերակ չկա»:
 


