01 Մայ
2026
12° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վայոց ձորում 1-ամյա երեխա է մահացել

Վայոց ձորում 1-ամյա երեխա է մահացել

Հոկտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 07:20-ի սահմաններում «Վայք» շտապ բուժօգնության բժիշկների խումբն ահազանգել է համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վայքի բաժին և հայտնել, որ ժամը 05:40-ի սահմաններում բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վայոց ձորի բնակավայրերից մեկի սեփական տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի դի։

Տեղում պարզվել է, որ մահացածը 1-ամյա Մոնթե Հ.-ն է, և ըստ հարազատների՝ երեխային հայտնաբերել են մահացած։

Դեպքի փաստով Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում սպանության (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացությամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026