
Յուրաքանչյուրի նահատակությունը մի ամբողջ ողբերգություն է․ Տիգրան Աբրահամյան
Չլինեին ավերիչ պատերազմն ու դրա դառը հետևանքները Հայկազն ու իր նման հազարավոր նվիրյալներ իրենց կյանքը կկառուցեին, երկրին կծառայեին իրենց գիտելիքով, ինտելեկտով և նվիրվածությամբ․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Չարաբաստիկ պատերազմը շատ բան խլեց մեր երկրից` արժանապատվություն, հայրենիք, մարդկային կյանքեր:
Հատկապես մեր նման փոքր երկրների համար յուրաքանչյուրի նահատակությունը մի ամբողջ ողբերգություն է: Մարդիկ պատերազմում իրենց առավելագույնն արեցին, շատերը` կյանքի գնով:
Մեր հերոսների գործն անավարտ չպետք է թողնել, որովհետև մեր պարտքը հայրենիքի սրբազան գործին չի մարվել, իսկ պայքարն իր տրամաբանական ավարտին չի հասցվել»,- նշում է պատգամավորը:


