31 Հոկ
2025
5° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը

Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթի հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:

«Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տնտեսության, ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությանը վերաբերող թեմաների: Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ ընդգծել են, որ երկկողմ փոխգործակցությունը ունի ռազմավարական նշանակություն ու պատրաստակամություն հայտնել շարունակելու հետևողական քայլերն այդ ուղղությամբ:

Հաջորդիվ քննարկվել են տարածաշրջանային նշանակության հարցրեր: Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ շնորհավորել է Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման առիթով և շեշտել Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանի տարածքային ինքնիշխանությանն ու խաղաղության ամրապնդմանը:

Մտքեր են փոխանակվել TRIPP նախագծի և տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ: Այդ համատեքստում, վարչապետն անդրադարձել է իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգով հարաբերությունների հետևողական ընդլայնումը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

 

Ռազմագերիներ