05 Նոյ
2025
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում Վենեսուելան զինված դիմադրության կանցնի․ Մադուրո

ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում Վենեսուելան զինված դիմադրության կանցնի․ Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հավանություն է տվել իշխող կուսակցության առաջարկին՝ ամերիկյան ագրեսիայի դեպքում զինված պայքարի անցնելու վերաբերյալ․ գրում է РИА Новости-ն։

«Վենեսուելայի միացյալ սոցիալիստական ​​կուսակցությունը պետք է անհապաղ իրականացնի դա՝ մշակելով յուրաքանչյուր փողոցի ու համայնքի համար գործառնական ծրագրեր, որպեսզի մեր ամբողջ ժողովուրդը՝ հանգիստ, զսպված, բայց հաստատակամությամբ և քաջությամբ լի, ամենաբարձր պատրաստվածության մակարդակի վրա լինի»,- ասել է նա կուսակցության համագումարում։

Մադուրոյի խոսքով՝ սա ենթադրում է ժողովրդի նախապատրաստում հնարավոր ազգային և մայրցամաքային զինված պայքարին։

Քաղաքական գործիչը կրկին կոչ է արել ամրապնդել պաշտպանական կարողությունները՝ «Վենեսուելան անառիկ դարձնելու համար», քանի որ «ամերիկյան կայսրությունն արդեն 12 շաբաթ է՝ շարունակում է իր սպառնալիքներն ու հոգեբանական պատերազմը»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ ականակիր նավերն ու հածանավերը զորավարժություններ են անցկացնում Կարիբյան ծովում՝ Վենեսուելայի ափերի մոտ։

 

Ռազմագերիներ