05 Նոյ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հրդեհ՝ երևանյան բարձրահարկերից մեկում, քաղաքացուն հոսպիտալացրել են

Հրդեհ՝ երևանյան բարձրահարկերից մեկում, քաղաքացուն հոսպիտալացրել են

Նոյեմբերի 5-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարաններից մեկում․ տեղեկացնում  է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

“Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում (6 քմ) գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած:

Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել բնակարանից․ վերջինս հոսպիտալացվել է։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։16-ին, մարվել՝ 17։22-ին։ Պատշագամբում այրվել են կենցաղային իրեր»,- ասված է հայտարարությանում։

 

Ռազմագերիներ