24 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՀայաՔվեին» միացել է 25 հազար քաղաքացի

«ՀայաՔվեին» միացել է 25 հազար քաղաքացի

25 հազար քաղաքացի միացել է «Հայաքվեի» նախաձեռնած ստորագրահավաքին
տեղեկացրել է նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ վերջին շրջանում եղել են բազմաթիվ խոչընդոտներ, սակայն,
չնայած դրան, հաջողվել ու հաջողվում է իրականացնել նախաձեռնության նպատակը։

«Մեծ ուրախությամբ ուզում ենք արձագանքել, որ «Հայաքվեն» տարածվում
է։ Ամենուրեք «Հայաքվեի» հետ կապված լուրջ հանրային դիրսկուրս կա։ Մարդիկ սկսել են
քննարկել՝ ինչ է նշանակում «Հայաքվեն», ինչ է նա տալիս մեզ»,-ասել է նա։

Նախաձեռնության համակարգողի խոսքով՝ քաղաքացիների ակտիվությունը
շարունակվում է դրան միանում են հանրության նոր շերտեր։ Միանում են այն քաղաքացիները
ովքեր պակաս ինֆորմացված էին։ Այս շաբաթ մարզերում գործել է 26 կետ։

Նախաձեռնության անդամների փոխանցմամբ՝  մի քանի մարզերում բնակիչների վախի մթնոլորտի
մեջ են պահում «Հայաքվեին» միանալու դեպքում սպառնում են ազատել աշխատանքից։

 Ստորագրահավաքը կշարունակվի մինչև օգոստոսի
19-ը։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի