24 Դեկ
2024
1.4° c ԵՐԵՎԱՆ
6.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան կոչ է անում զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

Մեծ Բրիտանիան կոչ է անում զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության հայտարարություն է տարածել
Հարավային Կովկասում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության մասին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն տարիներ շարունակ չափազանց կարևոր
աշխատանք է իրականացրել Հարավային Կովկասում՝ ներառյալ Լաչինի միջանցքում, որտեղ նրանց
գործունեությունն աջակցում է տեղացի բնակչությանը՝ ունենալ հասանելիություն առաջին
անհրաժեշտության ապրանքներին և ծառայություններին՝ ներառյալ կյանք փրկող դեղամիջոցներն
ու առողջապահական ծառայությունները։

Միացյալ Թագավորության կառավարությունը հաստատակամորեն սատարում
է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և շարունակական աշխատանքը։ Միացյալ
Թագավորությունը կոչ է անում բոլոր կողմերին զերծ մնալ մարդասիրական աջակցության քաղաքականացումից»,-ասված
է հայտարարության մեջ։