15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկնարկել են «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները

Մեկնարկել են «Մեր ձևով» շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները

Երևանում մեկնարկել են «Մեր ձևով» ժողովրդական շարժման երիտասարդական կենտրոնի աշխատանքները․ տեղեկանում ենք շարժման Facebook-ի էջից։

«Մեր ձևով» շարժմանը շատ երիտասարդներ են միացել, պետք էր հասկանալ, թե նրանց ի՞նչ է հետաքրքրում, հուզող ի՞նչ խնդիրներ կան։ Այդ ամենը հաշվի առնելով՝ որոշեցինք նրանց համար տարբեր ծրագրեր իրականացնել: 5 ուղղություն ենք առանձնացրել՝ կարիերիայի ու անձնական աճի զարգացում, կրթական, մշակութային, Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության և արշավներով Հայաստանը բացահայտելու վերաբերյալ ծրագրեր»,- ասել է «Մեր ձևով» շարժման երիտասարդական թևի համակարգող Նարեկ Սուքիասյանը:

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026