29 Ապր
2026
17° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ արել է, որ տեղական ինքնակառավարումը դե ֆակտո վերանա․ Ռուբեն Մելիքյան

Օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ արել է, որ տեղական ինքնակառավարումը դե ֆակտո վերանա․ Ռուբեն Մելիքյան

Այսօր տեղական ինքնակառավարման օրն է, hնչում են բազմաթիվ շնորհավորանքներ․ Facebook-ի իր էջում գրում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։

«Նիկոլական իշխանության շուրթերից հնչող շնորհավորանքները նման են մարդասպանի կողմից իր զոհի ծնունդը շնորհավորելուն ու քաջառողջություն մաղթելուն։ Չէ՞ որ օկուպացիոն ռեժիմն ամեն ինչ արել է, որ մեր երկրում տեղական ինքնակառավարումը դե ֆակտո վերանա։ Հիշե՛նք, օրինակ, Մասիսի, Վանաձորի, Գյումրու ընտրված համայնքապետների հակաիրավական բանտարկությունները, մանդատագողությունը Երևանի ավագանում և այլ համայնքներում, Փարաքարի համայնքապետի քաղաքական սպանությունը»,- ընդգծել է Մելիքյանը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026