ABCMEDIA
ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել․ պարզաբանում

ԿԽՄԿ-ին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել․ պարզաբանում

Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը տեղյակ է Լաչինի միջանցքով
չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին
և անընդունելի է համարում նման գործողությունները։

 Կազմակերպությունից տեղեկացնում
են, որ կառույցին պատկանող որևէ փոխադրամիջոցում որևէ չարտոնված իր չի հայտնաբերվել,
փոխադրվող ողջ բեռը ենթակա է եղել մաքսային ստուգման Ադրբեջանի Հանրապետության կողմից։

«Ցավում ենք, որ առանց
մեր իմացության վարձու չորս վարորդ փորձել են առևտրային նշանակության ապրանքներ տեղափոխել
սեփական փոխադրամիջոցներով, որոնց վրա ժամանակավորապես փակցված է եղել ԿԽՄԿ տարբերանշանը։

 Նշված անձինք չեն եղել
ԿԽՄԿ աշխատակիցներ, և նրանց հետ կնքված ծառայությունների մատուցման պայմանագրերն անմիջապես
խզվել են ԿԽՄԿ-ի կողմից։ Լաչինի միջանցքի երկայնքով մեր աշխատանքը մշտապես և բացառապես
մարդասիրական բնույթ ունի»,-հայտնել են ԿԽՄԿ-ից։

Արցախի ամբողջական շրջափակման
ընթացքում կառույցի կողմից ավելի քան 600 բուժառու է տեղափոխվել Հայաստան՝ անհետաձգելի
բուժօգնություն ստանալու նպատակով։ Տեղափոխվել են նաև բժշկական պարագաներ, սնունդ,
մանկական կեր և առաջնային նշանակության այլ իրեր են փոխանցվել տեղական բուժհիմնարկներ
և ընտանիքների։