27 Ապր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին

Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նիստի ժամանակ Շոտլանդիայից ընտրված պատգամավոր Բրենդան Օ’Հարան հարց է ուղղել Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով պետնախարար Սթիվեն Դաութին Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից կատարված հարձակումների վերաբերյալ։

«Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղարին կցանկանայի հարցնել, թե վերջին շրջանում ի՞նչ քննարկումներ է ունեցել իր միջազգային գործընկերների հետ՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի կառավարության կողմից կատարված հարձակումների վերաբերյալ, և ինչ դիվանագիտական քայլեր են ձեռնակվում դրա պաշտպանությունն ապահովելու համար», – հարցրել է Օ’Հարան։

Դաութին ի պատասխան նշել է․ «Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև ստեղծված իրավիճակին: Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին՝ թույլ տալով պատշաճ գործընթացի իրականացումը և ապահովելով, որ բոլոր անձինք օրենքի առաջ հավասար լինեն, իսկ դատական գործընթացները մնան թափանցիկ և անաչառ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է վճռականորեն հանձնառու լինել ամբողջ աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքի խթանմանը և պաշտպանությանը»:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026