ABCMEDIA
Կառավարության մոտ շարունակվում է զինծառայողների հարազատների նստացույցը

Կառավարության մոտ շարունակվում է զինծառայողների հարազատների նստացույցը

Կառավարության շենքի դիմաց շարունակվում
է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների անժամկետ նստացույցը: Նրանք
գիշերն անցկացրել են կառավարության շենքի մոտ:

Նստացույցի մասնակիցները պահանջում
են ազատ արձակել 1 ամսով կալանավորված զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե
Հակոբյանին։ Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկելու են Գայանե Հակոբյանին կալանավորելու
դատարանի որոշումը։