ABCMEDIA
Միջանցքներ, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, չենք քննարկելու, դա կարմիր գիծ է․ փոխվարչապետ

Միջանցքներ, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, չենք քննարկելու, դա կարմիր գիծ է․ փոխվարչապետ

Տարբեր ընկալումների տեսանկյունից կիրառվել է միջանցք եզրը, շատ դեպքերում հայտարարվել է տրանսպորտային միջանցք, դա միջազգային պրակտիկայում ընդունված տերմին է։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի վերաբերյալ հայտարարությանը։

«Տրանսպորտային հաղորդակցության մասին միշտ պատրաստ ենք խոսել, միջանցքներ, եթե դրա տակ ենթադրվում է հատուկ ռեժիմ, ոչ, չենք քննարկելու, դա կարմիր գիծ է»,- ասաց Գրիգորյանը։ Գրիգորյանն անդրադարձավ նաև հայտարարություններին առ այն, որ ապաշրջափակման դեպքում մաքսային հսկղությունը կարող է իրականացվել միջազգային կազմակերպության միջոցով, և նշեց, որ այս պահին նման քննարկում չկա․ «Նման  գաղափարներ շրջանառվել են, բայց այդ հարցի հետ կապված մշակված ձևաչափ չկա։ Հայաստանի սուվերեն ենթակառուցվածքների վրա տարածվելու է ՀՀ-ի իրավազորությունը»։