ABCMEDIA
Կայացել է Միրզոյան-Բլինքեն հանդիպումը․ ԱԳՆ-ն հայտնում է՝ ինչ հարցեր են քննարկվել

Կայացել է Միրզոյան-Բլինքեն հանդիպումը․ ԱԳՆ-ն հայտնում է՝ ինչ հարցեր են քննարկվել

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։

Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին: