ABCMEDIA
Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին․ Զախարովա

Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին․ Զախարովա

 ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Վաշինգտոնում ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ նշելով, որ դրան կանդրադառնա, երբ հանդիպումների ավարտից հետո կողմերը հանդես կգան հայտարարությամբ։

«Ռուսաստանը նախկինի պես հավատարիմ է Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի ղեկավարների եռակողմ հայտարարությունների դրույթներին, որոնք ընդունվել են 2020 և 2022 թվականներին»,-ասել է Զախարովան։ Նա նշել է, որ Վաշինգտոնում բանակցություններն ընթանում են առանց Ռուսաստանի մասնակցության, ուստի գործընթացի մասին պետք է հետաքրքրվել մասնակիցներից։

«Հավանաբար հանդիպման արդյունքում հայտարարություն կարվի, կողմերը կարտահայտվեն, հնարավոր կլինի ձևավորել տեսակետ, ինչը իրավունք կտա մեկնաբանել, սակայն այդ մասին ավելի ուշ»,-ասել է Զախարովան։ Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների՝ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը, Զախարովան հիշեցրել է, որ Երևանն ու Բաքուն պատրաստակամություն են հայտնել հանդիպել Մոսկվայում, սակայն ժամկետների մասին կհայտարարվի ավելի ուշ։