ABCMEDIA
Իրանը Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի 4 աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել

Իրանը Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի 4 աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Իրանը Ադրբեջանի դիվանագիտական ​​կորպուսի 4 աշխատակցի «անցանկալի անձ» է հայտարարել։

ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն  պատասխանելով տեղական լրատվամիջոցների հարցին Իրանում Ադրբեջանի դեսպանատան և Թավրիզում գլխավոր հյուպատոսության աշխատակիցներին «անցանկալի անձինք» հայտարարելու մասին, հայտարարել է. «Այս տարվա ապրիլի սկզբին Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ կառավարության կողմից ճանաչվել են «պերսոնա-նոն գրատա» (անցանկալի անձ):

Իրանական կողմն իր հերթին Ադրբեջանի այս քայլից մի քանի օր անց, առանց որևէ պատճառաբանության, օգտագործելով փոխադարձության սկզբունքը, անցանկալի անձ է հայտարարել Իրանում Ադրբեջանի դեսպանատան 2 և գլխավոր հյուպատոսության 2 աշխատակցի, որոնք դուրս են եկել երկրից»,- ասել է Հաջիզադեն։