ABCMEDIA
Հուսադրող է. Տոյվո Կլաարը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին հաջորդած՝ Բլինքենի հայտարարության մասին

Հուսադրող է. Տոյվո Կլաարը՝ հայ-ադրբեջանական բանակցություններին հաջորդած՝ Բլինքենի հայտարարության մասին

Տարածաշրջանում ԵՄ հատուկ բանագնաց Տոյվո Կլաարը թվիթերի իր էջում կիսվել է Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած հայտարարությամբ և կից գրել. «Հուսադրող նորություններ Վաշինգտոնից. ԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳնախարարների կայուն ներգրավվածությունը 4-օրյա բանակցություններում։ Առաջընթաց կարող էլինել միայն երկխոսության միջոցով։ Մենք շարունակում ենք մնալ Հայաստանի և Ադրբեջանի կողքին և աշխատել մեր գործընկերների հետ՝ կայուն խաղաղության ձգտմամբ»։