ABCMEDIA
Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Պուտինը չեղարկել է վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար

Մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան այցելել մինչև 90 օր՝ առանց վիզա տրամադրելու, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրած հրամանագրում։

«Սահմանել, որ 2023 թվականի մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիները մուտք են գործում Ռուսաստանի Դաշնություն և հեռանում Ռուսաստանի Դաշնությունից՝ առանց վիզայի՝ իրենց ինքնությունը հաստատող վավեր փաստաթղթերի հիման վրա»,- ասված է փաստաթղթում։ Նախագահը մեկ այլ հրամանագրով հանել է ռուսական ավիաընկերությունների թռիչքների և դեպի Վրաստան տուրերի վաճառքի արգելքը։