ABCMEDIA
Բացառում եմ, որ «Նեմեսիս» հուշարձանը կապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդին. Տիգրան Ավինյան

Բացառում եմ, որ «Նեմեսիս» հուշարձանը կապամոնտաժվի․ այդպես կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդին. Տիգրան Ավինյան

Այդ արձանը նվիրված է ազգային արժանապատվության ասպետներին։ Այն որևէ ժողովրդի, որևէ երկրի դեմ չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ միևնույն ժամանակ բացառելով, որ հուշարձանը կապամոնտաժվի: «Տեղին չէ հարցը շատ քաղաքականացնելը, ինչն անում է Թուրքիայի ԱԳՆ-ն, եթե անընդհատ նույն թեմաները քննարկենք, կարող ենք հասնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին, դա էլ կարող է հարց առաջացնել թուրք պաշտոնյաների մոտ։ Սա մեր ներքին հարցն է», – ասաց Ավինյանը։ Տիգրան Ավինյանը նշեց, որ հուշարձանի տեղադրման որոշումն ընդունվել է Երևանի ավագանու կողմից 2021 թվականին, այն Կառավարության հետ չի համաձայնեցվել։ «Նման որոշումները պետք է քննարկվեն Կառավարության ու ԱԳՆ-ի հետ, այդտեղ սխալ բան կա», – նշեց Ավինյանը։