
Ֆրանսիացի 2 դիվանագետ «պերսոնա նոն-գրատա» է ճանաչվել Ադրբեջանում, դեսպանը կանչվել է ԱԳՆ
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է արտաքին գործերի
նախարարություն․ հայտնում են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։
Դեսպանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ
Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա-նոն-գրատա»՝ իրենց դիվանագիտական
կարգավիճակին անհամապատասխան գործունեության պատճառով:
Նրանցից պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը,
իսկ ԱԳՆ-ի համապատասխան նոտան ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանին։