13 Դեկ
2024
0.2° c ԵՐԵՎԱՆ
2.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ֆրանսիացի 2 դիվանագետ «պերսոնա նոն-գրատա» է ճանաչվել Ադրբեջանում, դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ֆրանսիացի 2 դիվանագետ «պերսոնա նոն-գրատա» է ճանաչվել Ադրբեջանում, դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բույոնը կանչվել է արտաքին գործերի
նախարարություն․ հայտնում են Ադրբեջանի ԱԳ նախարարությունից։

Դեսպանին տեղեկացրել են, որ Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ
Ադրբեջանի կառավարության կողմից հայտարարվել են «պերսոնա-նոն-գրատա»՝  իրենց դիվանագիտական
​​կարգավիճակին անհամապատասխան գործունեության պատճառով:

Նրանցից պահանջել են 48 ժամվա ընթացքում լքել Ադրբեջանի տարածքը,
իսկ ԱԳՆ-ի համապատասխան նոտան ներկայացվել է Ֆրանսիայի դեսպանին։