
Քաղաքական հետապնդումների նոր նշաձող է սահմանվել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության
պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեսակցել է քաղբանտարկյալներին։
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում
տեսակցեցի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, իսկ «Վարդաշեն» ՔԿՀ-ում` հասարակական գործիչ
Նարեկ Մալյանին ու Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին:
Ի դեպ, մեկ օր առաջ`
դեկտեմբերի 24-ին, ճաղերի հետևում, Մամիկոնն իր հոբելյանական 50-ամյակն էր նշում:
«Ժողովրդավարական բաստիոնն»
2024-ին մոտենում է բազմաթիվ քաղբանտարկյալներով, կարված գործերով և քաղաքական հետապնդումների
նոր սահմանած նշաձողով»,- սոցցանցի իր էջում գրել է Աբրահամյանը: