
Պուտինն ու Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում հնարավորություն կունենան շփվել կուլիսներում․ Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը
կկարողանան շփվել Սանկտ Պետերբուրգում այս օրերին նախատեսված միջոցառումների շրջանակում՝
ԱՊՀ և Եվրասիական տնտեսական միության ղեկավարների մասնակցությամբ։ Ինչպես տեղեկացնում
է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Նրանք հիանալի հնարավորություն կունենան շփվելու կուլիսներում՝
առաջիկա միջոցառումների շրջանակում»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով հարցին,
թե արդյոք Պուտինի և Փաշինյանի միջև առանձին բանակցություններ կլինեն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ,
որտեղ կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին և ԱՊՀ երկրների ղեկավարների
ոչ պաշտոնական հանդիպմանը։