Կրեմլն այժմ անտեղի է համարում բանակցությունների թեման Կիևի հետ, քանի որ դրա համար որևէ հիմք չկա․ Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անհեթեթ է անվանել
Կիևի կողմից առաջ քաշված «խաղաղության բանաձևը», քանի որ այն փորձում են փնտրել առանց
Ռուսաստանի մասնակցության, և դա արդյունքի ներուժ չունի․ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նախ պետք է բացել աչքերը և նայել փաստերին։ Նրանք փորձում են
«խաղաղության բանաձև» փնտրել՝ առանց Ռուսաստանի
մասնակցության։ Անհեթեթ գործընթաց, բայց եթե լուրջ, ապա, սա գործընթաց է, որը որևէ
արդյունքի ներուժ չունի»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Կրեմլն իսկապես այժմ անտեղի
է համարում բանակցությունների թեման, քանի որ դրա համար որևէ հիմք չկա։