ABCMEDIA
Եգիպտոսի նախագահը վերընտրվել է

Եգիպտոսի նախագահը վերընտրվել է

Եգիպտոսում դեկտեմբերի
10-12-ն անցկացված համընդհանուր նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող
նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին։

Արդյունքում  նա առաջիկա վեց տարիներին կրկին կլինի Եգիպտոսի նախագահը։
Եգիպտոսի Ազգային ընտրական հանձնաժողովը Կահիրեում ներկայացրել է նախագահական ընտրությունների
պաշտոնական արդյունքները։

Երկրի սահմաններից
դուրս և երկրի տարածքում համընդհանուր քվեարկության ժամանակ աս-Սիսիի օգտին քվեարկել
է ընտրություններին մասնակցած ընտրողների 89,6%-ը, հայտնել է ազգային ընտրական հանձնաժողովի
ղեկավար Հազեմ Բադավին։