ABCMEDIA
Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից

Նեթանյահուն «Մոսադի» ներկայացուցիչներին կարգադրել է հեռանալ Կատարի բանակցություններից

Իսրայելի վարչապետ
Բենիամին Նեթանյահուն կարգադրել է Կատարից հետ կանչել «Մոսադ» հետախուզական ծառայության
ներկայացուցիչներին, քանի որ Գազայի հատվածում պատանդներին ազատելու դիմաց հրադադարի
շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝
հղում տալով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակին։

«Նեթանյահուի կարգադրությամբ
«Մոսադի» ղեկավար Դավիթ Բարնեան Դոհայում իր թիմին հրահանգել է վերադառնալ Իսրայել»,-
ասվում է հաղորդագրության մեջ:

Նեթանյահուի գրասենյակը պնդում է` ՀԱՄԱՍ շարժումը չի կատարել
համաձայնագրի իր մասը, որը նախատեսում էր երեխաների և կանանց ազատ արձակել մի ցուցակով,
որին հավանություն էին տվել պաղեստինցիները։