22 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տունը վերականգնելու  ճանապարհը վրեժի ճանապարհն է․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Տունը վերականգնելու ճանապարհը վրեժի ճանապարհն է․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան

Այո, ես ինձ համարում եմ ռևանշիստ, եւ այդպես եմ ապրելու մինչեւ
կյանքիս վերջին վայրկյանը․ այս մասին կիրակնօրյա իր  քարոզի ժամանակ ասել է Տավուշի
թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:

«Որովհետև այն ուղղված չէ որևէ կողոպտելու մեր կյանքը, թե΄ հոգևոր
իմաստով, թե΄ բարոյական իմաստով, եւ թե ֆիզիկական իմաստով: Այն ուղղված չէ անընդհատ
ծնկած, սողալով ման գալուն, այլ ընդհակառակը վեր կանգնել եւ մեր Տիրոջ առաջ կանգնելով
ասել, ավելացրու իմ հավատը, որպեսզի կարողանամ քո գործը կատարեմ երկրի վրա: Եվ մենք
այդպես պիտի մտածենք, որ մենք Աստծո գործն ենք կատարում երկրի վրա՝ արդարության, ճշմարտության
և փրկության վերահաստատումը: Եվ այո, այդ ճանապարհը վրեժի ճանապարհն է, ուրիշ ի՞նչ
ճանապարհ կա տունը վերականգնելու:

Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքով՝ դա ատելություն չի ենթադրում,
ընդհակառակը՝ դա  ենթադրում է սեր, դա ենթադրում է նվիրում, ենթադրում է անսպառ
հավատ, մեծագույն հույս, զոհաբերություն, քաջություն  եւ բոլոր առեաքինությունները
եւ ոչ հակառակը: Չի կարող լինել մարդ, որի ամբողջ ներաշխարհը տակնուվրա է արված ու
նա կարողանա հանգիստ ապրել:

«Մեզ կարող եք մեղադրել, որ մենք անընդհատ խոսում ենք, բայց անընդհատը
չի փոխել մեր իրականությունը  և դեռ ավելին
է խորացել և դեռ ավելին է խորանալու: Եվ այս հատուցումը պետք է տեղի ունենա, որովհետև
մեր կյանքերի համար հազարավոր մարդիկ իրենց կյանքն են ընծայել», – ասել է նա: