ABCMEDIA
Հայաստանը միացել է երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին

Հայաստանը միացել է երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի հռչակագրին

Հայաստանը միացել է
Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին։
Այս մասին տեղեկանում ենք ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ֆեյսբուքյան  էջից։

«Որպես COP 27-ին հաջորդած
գործնական քայլ, Հայաստանը, ի դեմս Շրջակա միջավայրի նախարարության, տարածաշրջանում
առաջինը և աշխարհում 38-րդը միացավ Երեխաների, երիտասարդների և կլիմայի գործողությունների
ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջկառավարական հռչակագրին:

2023-ի հունվարին կնքվեց հռչակագիրը, որով Հայաստանը հաստատեց,
որ պարտավորվում է ապահովել երեխաների և երիտասարդների առաջնահերթությունների ընդգրկումը
կլիմայի փոփոխությանն ուղղված գործողությունների մեջ»։