
Հայաստանի տնտեսությունը հարվածի տակ է Իրանում պատերազմի պատճառով․ Deutsche Welle
Իրանում պատերազմը խաթարել է տարանցիկ ճանապարհները՝ վտանգելով հարևան Հայաստանի տնտեսությունը: Այս ճգնաժամը լի է աշխարհաքաղաքական հետևանքներով, այդ թվում՝ ռուսական ռեսուրսներից Հայաստանի էներգետիկ ոլորտի ավելի մեծ կախվածությամբ․ գրել է Deutsche Welle-ն:
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը, որը զուգորդվում է Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա զանգվածային հարվածներով, լուրջ տնտեսական մարտահրավերներ է ստեղծում հարևանների համար: Ցամաքով շրջափակված Հայաստանի համար Իրանը ոչ միայն նշանակալի առևտրային գործընկեր է, այլև կենսականորեն կարևոր տարանցիկ ուղի, որըով իրականացվում է երկրի արտաքին առևտրի մինչև 25%-ը:
Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ Հայաստանի ցամաքային սահմանը Իրանի հետ մնում է բաց, լոգիստիկ շղթաներն արդեն խնդրահարույց են դարձել: Հայ բեռնափոխադրողները հայտնում են Իրանի միջով, ինչպես նաև Իրանից Հայաստան և հակառակը տարանցիկ լոգիստիկայի գործնականում դադարեցման մասին։
Այսպիսով՝ Չինաստանից և Հնդկաստանից եկող բեռները, որոնք սովորաբար Հայաստան են ժամանում իրանական նավահանգիստներով, մասնավորապես՝ Բանդար Աբբասով, գործնականում դադարել են տեղափոխվել կոնտեյներներով: Մի քանի լոգիստիկ ընկերություններ DW-ի թղթակցին հայտնել են հայկական բեռների տարանցման կտրուկ անկման մասին։
Չնայած Երևանի հավաստիացումներին, որ Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև լարվածության սրմանը և միջոցներ է ձեռնարկել ապրանքների պակասը կանխելու համար, փորձագետները շարունակում են կասկածամիտ լինել։ Պաշտոնական դիրքորոշումը, որի համաձայն հիմնական ռիսկերը նախապես գնահատվել են, հակասում է ազգային տնտեսության շարունակական խոցելիության վերաբերյալ փորձագիտական կարծիքին: Իրանական երթուղիների երկարատև շրջափակման դեպքում հայկական շուկայի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը զգալիորեն կարող է կրճատվել։Դրանք հիմնականում ներառում են շինանյութեր:
Իրանը ներմուծում է էլեկտրաԷներգիա՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» բարտերային համակարգի շրջանակներում: Տնտեսագետները կարծում են, որ այս ոլորտում կախվածությունը կրիտիկական չէ. մատակարարման խափանումների դեպքում՝ Երևանը կարող է արագորեն փոխհատուցել դեֆիցիտն` ավելացնելով իր հիմնական էներգետիկ գործընկեր Ռուսաստանից մատակարարումները:
Ավելին, իրանական լրատվամիջոցներն արդեն հաղորդել են գյուղատնտեսական արտահանման արգելքի մասին, որն անմիջականորեն կազդի հայկական շուկա սննդամթերքի մատակարարման վրա, այդ թվում՝ կաթնամթերքի, կարագի, բանջարեղենի և ցիտրուսային մրգերի: Տնտեսագետները կարծում են, որ հայկական շուկան դժվարություններ կունենա այս ապրանքների մատակարարման հարցում՝ հատկապես ձմռան և գարնան ամիսներին, երբ տեղական արտադրությունը բախվի շուկայի հագեցվածության հետ։
Կանխատեսվում է, որ կբարձրանան նաև բենզինի և դիզելային վառելիքի գները։ Չնայած Հայաստանը վառելիք է ներմուծում հիմնականում Ռուսաստանից (ավելի քան 60%), ինչպես նաև Ռումինիայից և Բուլղարիայից, տնտեսագետները կարծում են, որ Հորմուզի նեղուցի ճգնաժամի պայմաններում՝ նավթի համաշխարհային գների կտրուկ աճը կազդի ներքին գների վրա։ Իրականում, բացասական ազդեցությունն արդեն զգացվում է շուկայի այս հատվածում. վերջին օրերին Հայաստանի մայրաքաղաքի որոշ բենզալցակայաններում բենզինի գները բարձրացել են 7-8%-ով։ Իրանից զանգվածային միգրացիան, որը դեռևս չի նկատվել, կարող է տնտեսական լարվածության լրացուցիչ գործոն լինել։ Այնուամենայնիվ, վերլուծաբանները զուգահեռներ են անցկացնում 2022 թվականի հետ՝ զգուշացնելով, որ մարդկանց կտրուկ հոսքը զգալի ճնշում կստեղծի շուկայի վրա՝ հանգեցնելով վարձակալության գների նոր աճի։ Սակայն Կենտրոնական բանկը չի բացառում տեղայնացված դրական ազդեցությունը նոր կապիտալի և աշխատուժի հոսքի տեսքով։
Միևնույն ժամանակ, բացասական տնտեսական ազդեցությունից բացի, փորձագետները գնահատում են, որ հարավում ճգնաժամը կունենա աշխարհաքաղաքական հետևանքներ, մասնավորապես՝ առևտրային հոսքերի վերակառուցում, ինչը կմեծացնի Հայաստանի էներգետիկ ոլորտի արդեն իսկ բարձր կախվածությունը ռուսական ռեսուրսներից։
Իրանական երթուղու վրա առկա լոգիստիկ ճգնաժամը տեսականորեն կարող է ծառայել որպես կատալիզատոր՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի ապաշրջափակման արագացման համար, որը լրացուցիչ խթան ստացավ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնի համաձայնագրերի ստորագրումից հետո։


