27 Նոյ
2024
5.3° c ԵՐԵՎԱՆ
0.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է՝ Արցախի հետ կապված ցանկացած բան ոչնչացնելու համար․ Տիգրան Աբրահամյան

«Մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է՝ Արցախի հետ կապված ցանկացած բան ոչնչացնելու համար․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Արցախի նախագահի հետ կապված  միջադեպին։

«Պարեկային ծառայությունը Արցախի նախագահի մեքենան է կանգնեցրել` «զգուշացվել է, որ նա օրենքով ավտոշարասյունով երթևեկելու իրավունք չունի»։

Հասկանալի է, որ ոստիկաններն իրենց նախաձեռնությամբ Արցախի նախագահի մեքենան չէին կանգնեցնի, առավել ևս` զգուշացնելու գործառույթ չէին ստանձնի:

Փոքրոգի, «մելկի խուլիգանի» դերի մեջ մտած իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի հետ կապված ամեն ինչ ոչնչացնելու համար` խորհրդանիշ կամ ինստիտուտ հիշեցնող ցանկացած բան:

Այստեղ նույնիսկ անձի խնդիր էլ չէ, ուղերձն այն է, որ Արցախի նախագահի ինստիտուտ կամ Արցախ այլևս գոյություն չունի:

Գարշելիության և ստորության հերթական դրսևորումը, որն անշուշտ վերջինը չէ»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: