
Հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար
«Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հարցաքննության է հրավիրվել նաև Վայքի գրասենյակի պատասխանատու Վերժինե Ստեփանյանը։
Ղահրամանյանը նշել է, որ իրավապահները նրան ուղեկցել են Եղեգնաձորի քննչական մարմին՝ անհայտ ու անհասկանալի պատճառներով։
«Սա քաղաքական հետապնդում է ու մեզ ճնշելու փորձ։ Բայց մեր կանայք չեն վախենում հետապնդումներից, «Ուժեղ Հայաստանը» չի վախենում հետապնդումից։ Այս պահին արձանագրում ենք, որ «Ուժեղ Հայաստան»-ի անդամ երկու կանանց՝ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի նկատմամբ իրավական անհասկանալի և ապօրինի գործընթաց է տեղի ունենում»,- նշել է նա։


