15 Ապր
2026
6° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ Ալիևի ներկայացուցիչ

ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ Ալիևի ներկայացուցիչ

ՀՀ-ում ընտրությունների արդյունքները և սահմանադրական հանրաքվեն կարևոր դեր կխաղան ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում․ չեխական CNN Prima News-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա խոսել է ձեռք բերված պայմանավորվածությունների և կայուն խաղաղություն ապահովելու համար ձեռնարկվող քայլերի մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանում առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվեն, որը նախատեսվում է անցկացնել մոտ ապագայում, կարևոր դեր կխաղան երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման և, հետևաբար, տարածաշրջանում երկարաժամկետ և անշրջելի խաղաղության ապահովման գործում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026