
Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե կողմերի միջև հրադադարի ժամկետը լրանա առանց նոր համաձայնագրի։
«Այդ դեպքում շատ ռումբեր կսկսեն պայթել», – ասել է նա PBS News-ին՝ մեկնաբանելով, թե ինչ կլինի, եթե երկշաբաթյա հրադադարը լրանա առանց նոր համաձայնագրի։
Միևնույն ժամանակ Թրամփը պնդել է, որ Վաշինգտոնը և Թեհրանը համաձայնել են շարունակել բանակցությունները Իսլամաբադում, սակայն խոստովանել, որ չի կարող վստահորեն ասել, թե արդյոք Իրանը պատվիրակություն կուղարկի՞ Պակիստանի մայրաքաղաք։


