Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կայա Կալլաս
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար․ լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։
Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվի Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման ուղիները։


